«Առավոտ» թերթը գրում է. «Եկող տարվա բյուջեի ծախսերը կանխատեսվում են՝ 1 տրիլիոն 642 միլիարդ դրամ: 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն արդեն խորհրդարանում է: Եկող տարվա բյուջեն, ի տարբերության նախորդ տարիների, ծրագրային է:
Եկող տարվա բյուջեով նախատեսվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 20 միլիարդ 697 միլիոն դրամ, իսկ ահա ՀՀ ոստիկանությանը վարչապետի աշխատակազմից եռակի ավել գումար է հատկացվելու՝ 61 միլիարդ 872 միլիոն դրամ:
2019-ի պետական բյուջեից հատկացվելու է՝ Ազգային ժողովին՝ 5 միլիարդ 254 միլիոն դրամ ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 միլիարդ 145 միլիոն դրամ Սահմանադրական դատարանին՝ 725 միլիոն դրամ Բարձրագույն դատական խորհրդին՝ 12 միլիարդ 380 միլիոն դրամ Ազգային անվտանգությանը՝ 32 միլիարդ 717 միլիոն դրամ Դատախազությանը՝ 5 միլիարդ 340 միլիոն դրամ Հատուկ քննչական ծառայությանը՝ 739 միլիոն դրամ Քննչական կոմիտեին՝ 7 միլիարդ 839 միլիոն դրամ 2019-ի պետական բյուջեի առյուծի բաժինը աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությանն է՝ 444 միլիարդ 533 միլիոն դրամ, ապա պաշտպանության նախարարությանը՝ 308 միլիարդ 757 միլիոն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը