03 10 2018

Փրկված բացակաները․ «գերի» չմնացին ԱԺ-ում․ «Ժողովուրդ»

Փրկված բացակաները․ «գերի» չմնացին ԱԺ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ, երբ ԱԺ-ում քվեարկության էր դրվում աղմկահարույց Կանոնակարգ օրենքի փոփոխության հարցը, պարզվեց, որ նախագծի հեղինակներից (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան) Անդրանիկ Հարությունյանը չի ներկայացել նիստին»:

ԱԺ արտահերթ նիստից բացակա էին նաև Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀԿ շախմատիստ Տաճատ Վարդապետյանը, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, Արմավիրից Նահապետ Գևորգյանը՝ Նովոն, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը և «կարտոֆիլի նեղ մասնագետ» Հակոբ Հակոբյանը:

«ԲՀԿ-ում էլ կային ուշագրավ բացականեր. նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կուսակցության նախագահի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, գործարար Մելիք Մանուկյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Թե ինչու չկային նրանք, պարզ չէ, բայց փաստ է, որ բախտները բերեց, գերի չմնացին»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ