02 10 2018

Ի՞նչ են իրականում պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը․ «168 Ժամ»

Ի՞նչ են իրականում պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Դժվար է հավատալ, որ նախկինում ամիսների ընթացքում ծրագրվող հանդիպումները տապալվում էին, իսկ այս հանդիպման ընթացքում լուրջ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին՝ առանց երկար նախապատրաստական և անհրաժեշտ դիվանագիտական աշխատանքի։ Դժվար է նաև ասել, թե արդյո՞ք կաշխատի այս կոմունիկացիան այն արդյունավետությամբ, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել են, քանի որ նման մեխանիզմներ ներդնելու ցանկության դեպքում, բնականաբար, կողմերը կներդնեին արդեն հաստատման պատրաստ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Եթե կողմերն արդեն համաձայնության էին եկել սահմանագծին տեղի ունեցող միջադեպերը կանխելու, դրանք արձանագրելու շուրջ, ապա պետք է պարզապես պայմանավորվեին վերջնական համաձայնություն տալ արդեն լավ մշակված և բոլոր համանախագահ երկրների դիվանագետների մասնակցությամբ քննարկված փաթեթին, որը շատ ավելի համակարգային էր ու շատ ավելի լուրջ ազդեցություն կարող էր ունենալ սահմանին իրավիճակ փոխելու տեսանկյունից»,- մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով օրերս Դուշանբեում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին՝ ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը։

Նրա խոսքով՝ կոմունիկացիան լավ է, եթե գործի։ Սակայն, Հալբախի կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե ներդրվեին նախորդ պայմանավորվածությունները, սակայն այս պայմանավորվածությունների հետ կապված կան որոշակի մտավախություններ։ Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն իր հերթին՝ ասել է.

«Բնականաբար, կարծում եմ՝ ԱՊՀ կուլիսներում կայացած հանդիպումը ռուսական կողմի անտեղյակության պայմաններում չի եղել, կարծում եմ՝ Ռուսաստանն անուղղակի համաձայնություն է տվել այս հանդիպմանն ու պայմանավորվածություններին՝ աջակցելով նաև սրան, ինչո՞ւ ոչ։ Սա կարող է Ռուսաստանի կողմից իր գինը բարձրացնելու համար արված քայլ լինել, ինչն ավելորդ չէ հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշ խնդիրների առկայության պարագայում։ Ռուսաստանը չի հրաժարվի ցույց տալ, որ իր դիրքն ու ազդեցությունն այս հակամարտությունում ետին պլանում չեն։ Սա Ռուսաստանի ներկայիս հեղինակության համար օգտակար կարող է դիտարկվել նաև միջազգային անցուդարձի համատեքստում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ