02 10 2018

Բանակցություններ՝ այսօր ԲՀԿ-ի, վաղը՝ ՀՅԴ-ի հետ․ «Հրապարակ»

Բանակցություններ՝ այսօր ԲՀԿ-ի, վաղը՝ ՀՅԴ-ի հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ե՞րբ են տեղի ունենալու վարչապետ-ԱԺ ֆրակցիաներ բանակցությունները: Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Որքան շուտ լինեն բանակցությունները, այնքան լավ»:

Որքա՞ն շուտ: «Առաջիկա շաբաթների ընթացք­ում»: Ի՞նչ ֆորմատով են ընթանալու բանակցու­թյունները՝ վարչապետ-ֆրակցիայի ղեկավա՞ր, թե՞ թիմային: «Ֆորմատը կորոշվի հընթացս, այն կարող է տարբերվել հանդիպումից հանդիպում»: Արտախորհրդարանական ուժերի հետ և՞ս հան­դիպումներ են լինելու: «Դա կորոշվի ըստ քաղա­քական իրավիճակի»: Դուք է՞լ եք նախընտրում հեծանիվով գործի գալու «տարբերակը»: «Քանի որ ես ապրում եմ Զեյթունում, հեծանիվով գործի գալը խնդիր չէ, այլ հարց է գործից տուն վերա­դառնալը»: Կառավարությունն է՞լ է անցել հեծա­նիվի, թե դա մեկանգամյա ակցիա էր. ի դեպ, տե­ղեկություն կա, որ առաջիկայում կառավարության մեքենաների թվի լուրջ կրճատում է սպասվում:

«Վարչապետն արեց իր քայլը, ակնկալվում է, որ մյուս պաշտոնյաները ևս աստիճանաբար կանց­նեն ավելի խնայողական և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների»: Երեկ կայացավ Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան առաջին հանդի­պումը՝ «Մարիոթում»: Այսօր, ըստ ամենայնի, կկա­յանա հանդիպում ԲՀԿ-ի հետ՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով: Վաղը՝ ՀՅԴ-ի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ