29 09 2018

ՀՔԾ պետը հայտարարություն է անում՝ ստվերելով քրեական գործի ընթացք. «Ժողովուրդ»

ՀՔԾ պետը հայտարարություն է անում՝ ստվերելով քրեական գործի ընթացք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 11-ի ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանվել էր արտակարգ դրություն մտցնելուց հետո: «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»: Նկատենք, որ նախկին փաստահավաք խմբի զեկույցում նշված է, թե Աբգարյանին մահացու հրազենային վիրավորում հասցվել է ոչ թե արտակարգ դրություն մտցնելուց հետո, այլ ավելի վաղ՝ մարտի 1-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, նա մահացել է արդեն ապրիլի 11-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով: Արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը ներկայացնելիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե ինքը զոհերի մասին տեղեկություններ չունի, այլ խոսքերը վիրավորների մասին է:

Այդ դեպքում տարօրինակ է, որ ՀՔԾ պետը նման հայտարարություն է անում՝ ստվերելով քրեական գործի ընթացքը: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ պետին, որտեղից պատասխանեցին. «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի միայն հրապարակային ելույթներին»: Թե որտեղ և երբ է նման հայտարարություն արել, այդպես էլ մնում է անհայտ»:

Ամողջական հոդվածն՝ ավելի ուշ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ