28 09 2018

Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների օրակարգն օդից կախված է․ «Հրապարակ»

Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների օրակարգն օդից կախված է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երևանի 2800-ամյակի պաշտոնական տոնակատարությունների ու միջոցառումների ժամանակացույցը շարունակում է մնալ օդում կախված։ Այդ մասին տեղեկատվություն չկա թե՛ Երևանի քաղաքապետարանի էջում, թե՛ այս առիթով ստեղծված yerevan2800.am քառալեզու կայքէջում։ Անգամ քաղաքային մեծ բաներների վրա տեղադրված հին ամսաթվով գովազդային վահանակները չեն փոխվել։ Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տոնը սեպտեմբերի 29-30-ից տեղափոխվեց հոկտեմբերի 20-21-ը։

Գարնանը՝ թավշա հեղափոխությունից հետո, հին հանձնաժողովը ցրվեց, և ստեղծվեց Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նոր կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Մեզ հետ զրույցում Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը նշեց, որ հանձնաժողովն իր առաջին նիստն անելու է վաղը կամ երկուշաբթի, իսկ ամենաուշը՝ երեքշաբթի։

Այսինքն՝ տոնակատարություններից ընդամենը 20 օր առաջ պարզ կլինի՝ ով, որտեղ, ինչու եւ ինչպես։ Տպավորություն է ստեղծվում, որ տոնակատարությունների ժամանակացույցին չեն տիրապետում ո՛չ կառավարությունում, ո՛չ քաղաքապետարանում։ Ավելին՝ քաղաքապետարանի, թաղապետարանների աշխատակիցներն այս պահի դրությամբ չեն ստացել ոչ մի հանձնարարական։ Այն դեպքում, որ նման պետական մեծամասշտաբ միջոցառումների պարագայում տարեսկզբից են ձևավորվում հանձնաժողովները, հստակեցվում ծրագրերը եւ ոչ թե 20 օր առաջ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ