«Իրատես» թերթը գրում է․ «Երբ է, ի վերջո, կայանալու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Դարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին ամիսների քաղաքականությունը նման հեռանկարի հույս չի տալիս: Այդուհանդերձ, հնարավո՞ր է նման հանդիպում, հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Իրատեսին» ասաց, որ հանդիպման համար նախ որոշակի մթնոլորտ պետք է ապահովել: «Դեռևս այդ մթնոլորտը չկա,- շեշտեց Քոչարյանը,- Հանդիպումը չի կայանում շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանն իր պարտականությունները չի կատարում, չի ձգտում հարցը կարգավորել»:
Նախկինում էլ նման ձգտում չուներ Ադրբեջանը, սակայն ղեկավարների հանդիպումներ լինում էին: Այս դիտարկմանը Շավարշ Քոչարյանը հակադարձեց. «Այո´, նախկինում էլ Ադրբեջանը չէր կատարում իր պարտավորությունները, դրա համար էլ հանդիպումներն արդյունք չէին տալիս:
Բայց այդ հանդիպումները պետք է երկու հարթության մեջ դիտարկել. Առաջինը՝ առաջընթաց բանակցային գործընթացում, որն արդեն տասնյակ տարիներ չի արձանագրվում Ադրբեջանի կեցվածքի պատճառով: Երկրորդը վերաբերում է եռանախագահների առաքելությանը, այն է՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, որպեսզի կայունությունը պահպանվի: Եթե այս երկու հարթությունները դիտարկենք, կտեսնենք, որ համանախագահների վերջին հանդիպումները, շեշտադրումները երկրորդ դիրքորոշմանն են միտված»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը