28 09 2018

Հոկտեմբերի 1-ին նոր ԸՕ հայեցակարգը կներկայացվի հանրությանը․ «Հրապարակ»

Հոկտեմբերի 1-ին նոր ԸՕ հայեցակարգը կներկայացվի հանրությանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը։ Այն այսօր կընդունվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից։

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ երկուշաբթի հայեցակարգը կներկայացվի նախ հանրության դատին, ապա երկշաբաթյա ժամկետում կամբողջացվի և կուղարկվի ԱԺ, զուգահեռ՝ Վենետիկի հանձնաժողով։

Նրա վստահեցմամբ՝ առաջիկա ամսում կունենանք նոր ԸՕ․ «Առաջիկա օրերին նաև Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ են Հայաստան գալու, և կարծում եմ, որ նախագիծը կազմելիս կօգտվենք նաև իրենց խորհրդատվությունից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ