«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին, մեր տեղեկություններով, երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից:
Նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է: Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպաններն» են, դրսում պետության վարկը բարձրացնողները: Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է պատկանում: Երեկ չկարողացանք ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին են մեկնել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը