«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն լիովին ձևավորվել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունների գաղտնալսման սկանդալի առիթով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Այսինքն՝ խորհրդարանական ուժերը արդեն նշանակել են այդ հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ այս հարցով ԱԺ արտահերթ նիստում «Ծառուկյան» դաշինքն ու հատկապես «Ելքը» դեմ էին հանդես գալիս Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը: Սակայն երկու խմբակցություններն էլ, ԱԺ որոշմանը համահունչ, անդամներ են ներկայացրել հանձնաժողովի կազմում:
Ի դեպ, հատկանշական է, որ «Ելքի» երկու տեղերի համար ներկայացվել են բացառապես Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» ներկայացուցիչ պատգամավորներ, մասնավորապես Ալեն Սիմոնյանը և Հովիկ Աղազարյանը: Ստացվում է, որ «Քաղպայմանագրի» կողմից Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հանդեպ անվստահությունը միայն խորացել է, այլապես հանձնաժողովում միայն «Քաղպայմանագրի» ներկայացուցիչներ չէին առաջադրի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը