19 09 2018

Համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին. «Ժողովուրդ»

Համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսին ԱԺ-ն հաստատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, համաձայնեց մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դրույթին: Սակայն հիմա չի բացառվում, որ այդ ընտրությունները տեղի չունենան:

Համենայն դեպս, այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ: Բանն այն է, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական թոհուբոհում Փաշինյանի կառավարության անդամ ուժերի միջև կրքերը լարված են, նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ