«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչև վարչապետ, նաև նախաքննական գաղտնիքների նկատմամբ ունի «դոստուպ»՝ «անհրաժեշտ ընթացակարգն ապահովելով»։
Այսինքն, այս հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն՝ ՀՀ դատախազության կողքին, օրվա գլխավոր դատախազի պասիվության պարագայում (որի նկատմամբ, մեր տեղեկություններով, անվստահության գործընթաց է սկսվելու առաջիկայում)։ Հանձնաժողովը բացառապես միջազգային չափորոշիչներին համապատասխան է իրականացնելու իր «փաստահավաք» առաքելությունը՝ ապահովելով լուրջ հիմքեր»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը