«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե ժողովրդավարությունն ու ազատ խոսքը դրոշակ դարձրած իշխանությունն սկսել է այնքան փակ աշխատել, որ ոմանք նույնիսկ երանի են տալիս նախորդներին: Նախարարներից որևէ հարցի ստույգ պատասխան ստանալը դարձել է մեծ խնդիր: Մարդիկ շաբաթներով այս կամ այն նախարարից սպասում են իրենց հարցերի պատասխանին, վերջիններս դրանք փոխնախարարների վրա են բարդում, սրանք էլ հայտարարում են, թե դա բացառապես նախարարի գործն է:
Ասում են, թե ոլորտային խնդիրների շուրջ ծագած հարցերն էլ մեկ այլ ուսումնասիրման նյութ են: Շատերն այս իրավիճակը բացատրում են այն հանգամանքով, որ կառավարության անդամները գլուխ չեն հանում իրական խնդիրներից, դրա համար էլ ընտրել են «ցրելու» աշխատաոճը»։
Նյութն ամբողջությամբ «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը