«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա շաբաթներն աչքի են ընկնում համագումարների առատությամբ։ Սեպտեմբերի 16-ին ԲՀԿ-ից անջատված Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունն է համագումար անելու․ ի դեպ, կուսակցության շարքերը համալրել է նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, նաեւ Արագածոտնի մի շարք գյուղապետեր։
Սեպտեմբերի 29-ին «Սասնա ծռերի» հիմնադիր համագումարն է, որտեղ, հավանաբար, Ժիրայր Սէֆիլյանին կընտրեն նախագահ։
Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալու է նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանի «Այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարը։
Փոխարենը ՀՀԿ-ն կարծես հետաձգել է համագումարը։ Չնայած խոսվում էր, որ սեպտեմբերի վերջին ՀՀԿ-ն ռեստարտի ծրագրով ու համագումարով նոր էջ կբացի իր համար, սակայն տեղեկացանք, որ դա առկախվել է։ Ինչո՞ւ։ «Քաղաքական գործընթացները դինամիկ են զարգանում, և առաջիկայում գուցե այլ մարտահրավերներ առաջ գան»,- պարզաբանեցին կուսակցությունից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը