13 09 2018

ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Փաշինյանի կառավարությանը․ «Ժողովուրդ»

ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Փաշինյանի կառավարությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Մասնավորապես, հնարավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքները և սեպտեմբերի 23-ին պարզապես չներկայանան տեղամասեր թեկուզ որոշ ժամանակով խափանելու ընտրական գործընթացը:

Նպատակն է այդպես ստվերել ընտրությունները, քանի որ այդ ընթացքում ԿԸՀ-ն չի հասցնի բացակա անդամին նորով փոխարինել, և կստեղծվի շիլաշփոթ վիճակ: Նշենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին, սակայն նա հերքեց լուրերը: «Դրանք պարզապես կեղծ լուրեր են։ Նման բան չի կարող լինել»,- ասաց նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ