12 09 2018

Սարսափ է, երբ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորը խոստացել է՝ կկալանավորի․ Գուրգեն Եղիազարյան․ «Հրապարակ»

Սարսափ է, երբ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորը խոստացել է՝ կկալանավորի․ Գուրգեն Եղիազարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին ԱԱԾ-ական Գուրգեն Եղիազարյանն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը, մեկ բառով ասած՝ համարում է խայտառակություն։ Եվ խայտառակություն է բոլոր մասերով՝ և՛ բովանդակության, և՛ այն մասով, որ ԱԱԾ տնօրենին կարողացել են գաղտնալսել և հրապարակել։

Բացի այդ, Եղիազարյանն ուղղակի սարսափ է համարում այս խոսակցության այն հատվածը, երբ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորի հետ խոսել է, նա խոստացել է, որ կկալանավորի։

-Պարոն Եղիազարյան, սրա թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականն ինչպիսի՞ն պետք է լինի։

- Դա իրենց գործն է, ես չեմ կարող ասել՝ ինչպիսին պետք է լինի, համենայնդեպս, մենք փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, գիտենք, թե մեր հարևաններն ինչպես են էս ամենին նայում, և շատ վատ է, որ ԱԱԾ-ի պետին գաղտնալսում են՝ իր ընդհանուր հետևանքներով։

- Իսկ ո՞վ կարող էր անել, ո՞վ ուներ նման հնարավորություն՝ գաղտնալսելու ի պաշտոնե երկրի թիվ մեկ գաղտնալսողին։

-Առաջինը պետք է փնտրել հենց ԱԱԾ-ում գաղտնալսողներին։ Երկրորդը, պետք է նայել, թե վերջին 5-6 տարվա ընթացքում ինչ սարքավորումներ են ներկրվել, և ով է ձեռք բերել, որովհետև այդ գաղտնալսումը պետք է լինի հատուկ սարքավորումներով։ Ես չեմ կարծում, որ բացարձակ բաց կապով են խոսել։ Եթե բաց կապով են խոսել իրար հետ, ապա բացահայտումն անհնարին կլինի, որովհետև հատուկ կոդեր կան, որ հավաքելուց հետո կարող ես միանալ հեռախոսին»։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ