12 09 2018

Փաշինյանի շրջապատը հիասթափված է․ «Հայոց աշխարհ»

Փաշինյանի շրջապատը հիասթափված է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թեթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած վերջին այցը բուռն քննարկումների առարկա է դարձել նաև իշխանական շրջանակներում: Հայտնի է, որ Փաշինյանի շրջապատի զգալի մասը միշտ էլ բացահայտ հակառուսական, ավելին՝ հակապուտինյան կողմնորոշում է ունեցել: Եվ այժմ նրանք խիստ հիասթափված են Նիկոլ Փաշինյանի ռուսամետ հայտարարություններից, որ վարչապետը շռայլում էր այցից առաջ և հետո:

Եվ ահա, մեր տեղեկություններով, մոսկովյան այցից հետո տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին բացատրել է իր նման պահվածքի պատճառները: Նա շեշտել է երկու կարևոր հանգամանք: Նախ՝ առանց Ռուսաստանի անհանգստությունը փարատելու իրենք չեն կարող երկար պահել իշխանությունը: Եվ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, Պուտինն էլ հավերժ չէ և իր թիմին պետք է պարզապես դիմանալ մինչև Ռուսաստանի գործող իշխանությունները կբախվեն ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին և կթուլացնեն սեփական դիրքերը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ