08 09 2018

ՔՊ-ականները լուրջ խնդրի առաջ են․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականները լուրջ խնդրի առաջ են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է, ինչ ՔՊ-ական փոխմարզպետները ակտիվ փնտրտուքների մեջ են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նրանք փորձում են գյուղապետի նախընտրելի թեկնածու գտնել: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ գյուղապետեր հրաժարականի դիմումներ են ներկայացրել` ազատվելով զբաղեցրած պաշտոնից: Եվ հիմա նրանց փոխարինող գտնելու հույսով ՔՊ-ական փոխմարզպետները ամեն գնով փորձում են գյուղերում մարդ գտնել: Փոխմարզպետներն այսպես նաև նպատակ ունեն համալրել իրենց թիմը, որպեսզի գյուղապետերի ազդեցությունն օգտագործեն հաջորդ տարի նախատեսված խորհրդարանական ընտրություններին ձայն բերելու համար: 

Ի դեպ, գյուղապետեր գտնելու հարցում ՔՊ-ականները լուրջ խնդրի առաջ են կանգնած. դժվար է գտնել արժանի կադրեր, քանի որ նախկին իշխանությունների օրոք արտագաղթի հետեւանքով շատ մարդիկ լքել են իրենց գյուղը, և կադրային սով կա նաև այս հարցում: ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով այս հարցին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նման բան չկա. «ՔՊ-ական փոխմարզպետները հավուր պատշաճի իրականացնում են իրենց գործառույթները, մասնավորապես Կոտայքի մարզում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ