«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի:
«Հիմա իրադարձություններն այնպես են զարգանում, որ համարում եմ՝ պետք է մնամ և աշխատեմ ավելի ակտիվ: Խոսքս հիմա ՀՀԿ-ի հետ չի կապված, այլ ներկա իրավիճակի հետ: Տեսնում եմ, որ ամեն դեպքում, կարևւոր է, որ ընդդիմություն լինի, կարևոր է ընդդիմության դիրքերից հանդես գալը:
ՀՀԿ-ն երևի թե ընդդիմություն պետք է լինի, ես էլ պետք է մնամ: Այս պահին ես հանդես չեմ գալիս որպես ընդդիմադիր գործիչ, շատ պասիվ դիրք եմ գրավել, բայց եթե ժամանակներն այսպես շարունակվեն, հաստատ կդառնամ ընդդիմադիր գործիչ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ալիկ Սարգսյանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը