01 09 2018

Մարզերի գազալցակայանները կրկնակի կստուգվեն. «Ժողովուրդ»

Մարզերի գազալցակայանները կրկնակի կստուգվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն ավարտել է մարզերում գտնվող գազալցակայանների ստուգումները: Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կկատարվի կրկնակի ստուգայց` պարզելու` արդյո՞ք վերացվել են թերությունները, թե՞ ոչ: Այս պահին կարգադրագրերի ժամկետները դեռ չեն լրացել: Մինչ այդ ԱԻՆ-ը ստուգել է Երևանում գործող գազալցակայանները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս ստուգումների արդյունքում դադարեցվել էր 12 գազալցակայանների շահագործումը: Ի դեպ, այդ գազալցակայանների մի մասն էլ պատկանում է հայտնի մարդկանց` Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Սադոյան, Հովիկ Աբրահամյանի ընտանիք, Երվանդ Զախարյան, Դավիթ Սեդրակյան և այլք»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ