31 08 2018

Եվրապատգամավորն Արցախ է այցելել` Ադրբեջանի «սև ցուցակն» ընդլայնելու նպատակով․ «Առավոտ»

Եվրապատգամավորն Արցախ է այցելել` Ադրբեջանի «սև ցուցակն» ընդլայնելու նպատակով․ «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Արցախում գտնվող Եվրոխորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը ցանկանում է ուղղել այն սխալը, որը թույլ է տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ օրեր առաջ Երևանում իր ելույթի ժամանակ բացահայտ չասելով «ցեղասպանություն» բառը:

«Կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է, և միայն այն փաստը, որ Անգելա Մերկելն օրեր առաջ Հայաստանում էր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Գերմանիա, դա արդեն շատ բանի մասին է վկայում»,-նշեց Մ. Զոնեբորնը:

Ինչ վերաբերում է Արցախ այցելելուն, ապա նրա խոսքով, նպատակներից մեկն Ադրբեջանի «սև ցուցակի» կազմն ընդլայնելն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ