«Փաստ» թերթը գրում է. «Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում ևս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժեր այստեղ էլ են արձանագրվել:
Նշենք, որ մայիսից հետո հավկիթի գների իջեցում էր արձանագրվել: Եթե վերջին երեք ամիսների ընթացքում ձու կարելի էր գնել 40, 45 և անգամ 35 դրամով, ապա վերջին շաբաթվա ընթացքում գները բարձրացել են ու հասել 55–70 դրամի:
Մեզ հետ զրույցում որոշ խանութների աշխատողներ վստահեցնում էին, որ իրենք էլ մատակարարներին հարցնում են, թե ինչու են թանկացնում հավկիթը: Նրանց պատասխանել են, թե իրականում մայիսին եղել է «գնանկում՝ կապված ներքին պայմանավորվածությունների հետ», այսինքն՝ արհեստական գնանկում:
Գների բարձրացման պատճառների վերաբերյալ առավել մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ համարում, սակայն արդեն իսկ նման տատանումները մտահոգիչ են: Իսկ գուցե, ասենք, շաքարավազի գնի իջեցո՞ւմն էլ է «ներքին պայմանավորվածությունների արդյունք», ու առաջիկայում թռիչքաձև գնաճի ականատես լինե՞նք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը