23 08 2018

Գյուղատնտեսական ապահովագրությունը կարող է կամավոր լինել․ «Փաստ»

Գյուղատնտեսական ապահովագրությունը կարող է կամավոր լինել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարկուտը, ցրտահարությունն ու այլ բնական երևույթներ գրեթե ամեն տարի էական վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը՝ հաճախ գյուղացիներին ու ֆերմերներին թողնելով դատարկաձեռն՝ իրենց վարկերի դեմ հանդիման շիվարած: Արդյունքում տարիներ շարունակ իրականացվել են հաշվարկներ ու պետության կողմից տրամադրվել կամ չեն տրամադրվել փոխհատուցումներ:

Թեկուզ տրամադրվածներն էլ մեծամասամբ ընդամենը սրտհովանքի չափ են եղել, այդուամենայնիվ պետբյուջեից պարբերաբար զգալի գումարներ են ծախսվել այդ ուղղությամբ՝ միևնույն ժամանակ չմեղմացնելով գյուղացիների ու ֆերմերների դժգոհությունն ու անելանելիությունը:

«Փաստի» տեղեկություններով, ներկայումս կառավարությունում քննարկում են ստեղծված վիճակից դուրս գալու ելքերը: Հաշվի առնելով, որ պարտադիր գյուղատնտեսական ապահովագրությունը շատ մեծ աղմուկ կբարձրացնի, որպես տարբերակ առաջարկվում է այնպիսի օրենսդրական փոփոխություն, երբ ապահովագրությունը կլինի կամավոր, սակայն ապահովագրություն չունեցող տնտեսությունները այլևս պետբյուջեից փոխհատուցում չեն ստանա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ