16 08 2018

Վարչապետի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ-ում․ «Հրապարակ»

Վարչապետի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարևորը թերևս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք և կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ 

Նկատենք, որ սա իրականում պաշտոնի իջեցում է, քանի որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ամենացանկալին է համարվում դիպկորպուսում։ Նրա փոխարեն, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից և շարունակել է աշխատել նաև Փաշինյանի օրոք։ Իսկ տարեսկզբին Սերժ Սարգսյանը նրան արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ