«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը նոր թափ հաղորդեց նախկինում կարճված և կասեցված քրեական գործերի: Այս պատկերին զուգահեռ այս օրերին իրավապահ մարմիններին են դիմում քաղաքացիներ՝ այս կամ այն միջադեպի մասին հաղորդում հանցագործության մասին դիմում ներկայացնելով:
Արդյունքում, իրավապահները քննություն են սկսել և պարզել, որ քաղաքացիները սկսել են ուրիշներին անհիմն մեղադրել ծանր հանցագործությունների մեջ: Ուստի իրավիճակը հաշվի առնելով՝ իրավապահները սուտ հաղորդում տված անձանց մեղադրանք են առաջադրել:
Այսպիսով , «Ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել, որ Հերմինե Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է սուտ մատնություն, այն է` 2018 թվականի հունիսի 15-ին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Կապանի բաժնում, որում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, Աշոտ Միքայելյանին մեղադրել է ծանր հանցագործության կատարելու մեջ»:
Նյութն ամբողջության կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը