09 08 2018

Ինչո՞ւ են թանկացել ձմերուկն ու լոլիկը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են թանկացել ձմերուկն ու լոլիկը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքատեսակներ վաճառվում են բավական թանկ գներով: Խոսքը և´ մրգերի, և´ բանջարեղենի մասին է:

Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը, եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում: Նույնը նաև պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ: Միաժա­մանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում Հայաստան: «Հիմա տեղական արտադ­րության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմե­րուկ է ներկրվում»,-նշեց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ