07 08 2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ՀՀ ժամանող 5000 հոգուն տեղավորելու լուրջ խնդիր կա. «Ժողովուրդ»

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ՀՀ ժամանող 5000 հոգուն տեղավորելու լուրջ խնդիր կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկ­տեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցե­լեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչ­ներ՝ մոտ 5000 հոգի: Ընդ որում, սպաս­վում է, որ 80 երկրից ավել Հայաստան կայցելեն ղեկավարների մակարդակով:

Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի և Կանադայի նախագահները: Բանն այն է, որ թավշյա հե­ղափոխությունից հետո հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, և շատերն են ցանկանում գալ, տեսնել Հա­յաստանն ու երկրի վարչապետին: Եվ այս իրավիճակում լուրջ խնդիր է առկա հյու­րանոցների հետ կապված: Եվ չի բացառ­վում, որ որոշում կայացվի պատվիրակու­թյուններին տեղավորել նաև Երևանից դուրս գտնվող հյուրանոցներում, չնայած այդ դեպքում արդեն դժվար է դառնալու նրանց տեղաշարժն ապահովելը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ