«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը, որը բանակի համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, տևական ժամանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղեկավարների համար դարձել է խնդիր:
Քառօրյա պատերազմից հետո այդ դեպարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ և մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց՝ Մովսես Հակոբյանը, սակայն ավելի ուշ նրան այլ պաշտոնի նշանակեցին, և Կարեն Կարապետյանը զբաղեցրեց դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո նա ևս հավաքեց իրերը և հեռացավ այդ պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ում առաջարկում են ղեկավարել այդ դեպարտամենտի պետի պաշտոնը, հրաժարվում է: Կասկածներ կան, որ սա այն կառույցն է, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ և կոռուպցիոն որևէ պատմության մեջ չհայտնվել, ուստի «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ավելի լավ է հրաժարվել այդ պաշտոնը զբաղեցնելուց, քան վախով ապրել, որ մի օր դու էլ կհայտնվես կալանավայրում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը