31 07 2018

ԿԳՆ-ի պատճառով տարկետման գործընթացը կանգնել է ՊՆ-ի կոկորդին. «Իրատես»

ԿԳՆ-ի պատճառով տարկետման գործընթացը կանգնել է ՊՆ-ի կոկորդին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարության պատճառով կրկին խաթարվել է Պաշտպանության նախարարության աշխատանքը: Դեռ չմարսած նախարար Արայիկ Հարությունյանի՝ քննությունները հետաձգելու մասին որոշումը, ինչի պատճառով զորակոչի մեկնարկն ուշացավ, հիմա էլ ուսանողներին տրվող տարկետման գործընթացն է կանգնել ՊՆ-ի կոկորդին:

«Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու անվերջանալիությունը: Նախորդ տարիներին այս գործընթացը վաղուց ավարտված էր լինում, ու ՊՆ-ն հստակ գիտեր՝ ում կարող է զորակոչել, ում՝ ոչ,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ ավելացնելով,- մինչև օգոստոսի 11-ը զորակոչը երկարաձգելը ենթադրում է նաև զորացրման գործընթացի դանդաղեցում, ինչի պատճառով ժամկետային զինծառայողները սահմանված ժամկետից ավելի շատ են ծառայելու»:

Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ԿԳ նախարարությունն անհավանական թվով տարկետումներ է «ընծայել», այդպես էլ հստակ չձևակերպելով, թե ինչու հենց տվյալ ուսանողները պետք է գիտությամբ զբաղվեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ