01 08 2024

Կառավարությունը մի շարք երիտասարդների բանակից ազատելու և տարկետման որոշումներ կայացրեց

Կառավարությունը մի շարք երիտասարդների բանակից ազատելու և տարկետման որոշումներ կայացրեց

Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշեց Տիգրան Վահագնի Գալստյանին և Էդգար Գագիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել։ Որոշումը հիմնավորվում է երիտասարդների՝ գիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը ՀՀ կամ օտարերկրյա պետության հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող՝ ՀՀ 11 քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024-ի ամառային զորակոչից տարկետում տալու մասին որոշում կայացրեց:

Նրանք չեն ավարտել ուսումնառությունը, և որոշման արդյունքում նրանց հնարավորություն կտրվի ավարտել ուսումնառությունը մինչ 2025 թվականի հունիսի 30-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ