19 02 2025

Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում․ «Հրապարակ»

Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում 4,5 ժամ տեւած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցում աշխարհին, որը, շունչը պահած, սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի շփումին։ Այն արդեն որակել են «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ»:

Ըստ Fox News-ի, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում եւ հետո նոր միայն՝ վերջնական համաձայնագրի ստորագրում: Սակայն ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Ուկրաինայում ուղղակի տագնապած են` որոշվում է իրենց ճակատագիրը, բայց՝ իրենց բացակայությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ