ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 14-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու ուղիները քննարկելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
«Ռուսաստանը այնտեղ կլինի մեր մարդկանց հետ: Ի դեպ, հրավիրված է նաև Ուկրաինան։ Ես վստահ չեմ, թե կոնկրետ որ երկրներից ով է լինելու այնտեղ, սակայն լինելու են բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը, որը պաշտոնապես չի մասնակցում Գերմանիայում անցկացվող ամենամյա ֆորումին, չի մեկնաբանել, իսկ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ «ռուսների հետ բանակցություններ Մյունխենում չեն սպասվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը