12 02 2025

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտարարել է, որ երկար հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցերը և մի շարք այլ թեմաներ։

«Քիչ առաջ նոր երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական բանականության, դոլարի և այլ թեմաներ»,- գրել է Թրամփը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։

Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ