Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կդիմավորի Մոսկվա օտարերկրյա առաջնորդներին, այդ թվում՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, եթե նրանք գան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, սա կարեւոր օր է Ռուսաստանի համար, հատկապես ներկա պայմաններում։
«Սա մի օր է, որը խորհրդանշում է ֆաշիզմի դեմ հաղթանակը։ Եվ այս թեման, ցավոք, այժմ ավելի արդիական է, քան երբևէ։ Եվ հետևաբար, եթե կան երկրներ և հատկապես մեծ երկրներ, որոնք կորոշեն մեզ հետ կիսել այս հաղթանակի ուրախությունն ու այս օրվա նշանակությունը, ապա, իհարկե, մենք և հատկապես նախագահ Պուտինը ուրախ կլինենք ողջունել նրանց Մոսկվայում»,- ասել է Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Այս տարի Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու իրենց ծրագրերի մասին խոսել են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, գրում է Коммерсант-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը