20 02 2025

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել

Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:  Այս մասին գրված է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,- ասված է գրառման մեջ:

Դեպքի հետ կապված Aysor.am-ը գրել է, որ ոստիկանությունը բռնի ուժով, գետնին տապալելով է բերման ենթարկել Ղուկասյանին ու նրա մերձավորներին։ Նախկին քաղաքապետի մերձավորների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են ընթանում։

«Նիկոլը տեռոր է սկսել Գյումրում։ Իրենք հարցում են արել ու տեսել, որ Վարդան Ղուկասյանն ամենաշատ ձայներն ունի ու սկսել է տեռորը, բայց ինքը լավ չի ճանաչում Գյումրին ու գյումրուեցուն։ Տասնապատիկ ավելի ենք հաղթելու ու ազատվենք ՔՊ ու Նիկոլ քաղցկեղից»,-ասել է նախկին քաղաքապետի մերձավորը, որի բնակարանում ու գրասենյակում խուզարկություններ են իրականացվել։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ըստ վերջին հարցումների՝ Գյումրիում ՔՊ թեկնածուն չորրորդ տեղում է, իսկ առաջին երեք տեղերում են Վարդան Ղուկասյանը, Դոկը և Ռուբեն Մխիթարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ