Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգին համապատասխան՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում սկսեցին գործել հետևյալ բաժինները՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմություն», «Արևմտյան Ադրբեջանի բանահյուսություն», «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի ձեռագրերի հետազոտություն», «Արևմտյան Ադրբեջան վերադարձի քաղաքականություն» և «Հայագիտություն»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Արդեն հրատարակվել են առաջին գիտական հրապարակումները, և այդ ոլորտներում անցկացվել են գիտաժողովներ»,- ասել է ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին։
Նրա խոսքով, ակադեմիայում լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվում։
«Ադրբեջանի պետական և ազգային առաջնահերթությունների զարգացման ռազմավարությանը համապատասխան՝ առանձին գիտահետազոտական ինստիտուտներում ստեղծվել են մի շարք բաժիններ, և համանման ոլորտները միավորվել են»,- հավելել է Հաբիբբեյլին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը