20 02 2025

Արդարադատության նախարարը մարդուն խոշտանգելը համեմատեց ամրագոտի չկապելու հետ



Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ադարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, թե Հայաստանում ընդդիմադիրների նկատմամբ խոշտանգումների չի հանդիպել:

«Երբ մենք խոսում ենք խոշտանգումներից և ասում ենք՝ «վա՛յ, մեր երկրում ինչ վատ է իրավիճակը, խոշտանգումներ են տեղի ունենում», մենք նույն հաջողությամբ կարող ենք ասել՝ «վայ, ինչ վատ է իրավիճակը, մեր երկրում իրավախախտումներ են տեղի ունենում, մարդիկ առանց ամրագոտի կապելու մեքենա են քշում»: Ասում եք՝ ընդդիմադիրների խոշտանգում, ես ասում եմ, որ չկա նման բան, նման երևույթի ես ինքս չեմ հանդիպել»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ