Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը եւ նրա թիկնապահն ազատ են արձակվել. NEWS.am-ին այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով:
Վարդան Ղուկասյանի էջում հայտարարություն էր տարածվել, որում ասվում է. «Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Վարդան Ղուկասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը