17 02 2025

ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան



Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ քաղաքապետարանի բացատրությունը տրանսպորտի թանկացման հարցով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ո՞վ է խանգարում որակյալ ծառայություն մատուցես էժան գներով: Ո՞վ ասաց, որ քաղաքային տրանսպորտը պետք է ինքնածախսածածկող լինի, դա բիզնես չի: Աշխարհում ոչ մի տեղ որպես բիզնես քաղաքային տրանսպորտը չի դիտվում: Պետք է երկրում աղքատ համարվողների եկամուտը գնահատես և հաշվես, թե քաղաքային տրանսպորտի ո՞ր գինն է մատչելի այդ մարդկանց համար: Մնացած գումարը դու պետք է սուբսիդավորես: ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար: Էս ժողովրդից ի՞նչ եք ուզում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ