«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքում Էկոպարեկային ծառայության մեկնարկը հետաձգվել է, քանի որ մարզում լայն թափով վարչական շենքեր են նորոգում եւ վերանորոգում Ծառայության համար։ Սովետական միության Անտառային տնտեսությունը 30 տարի անց դարձել է Էկոպարեկային ծառայություն, որը պետական բյուջեի վրա, կարծես, թանկ է նստում։
«Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար։
«Ազատության» հետ զրույցում ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանն ասել էր, որ էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը:
Էկոպարեկային ծառայությունը ծախսել է 58 մլն 504 հազար դրամ Սյունիքի մարզային վարչության Գորիս քաղաքի տեղամասի վարչական շենքի, Զանգեզուրի տեղամասի վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման համար, իսկ 3-րդ 9 մլն 120 հազար դրամն էլ հատկացվել է Երեւանում Էկոպարեկային ծառայության վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման աշխատանքների համար։
Այս գումարով Նիկոլ Փաշինյանը կարող էր գրեթե 4 անգամ Սեւանի շուրջ հեծանվավազք կազմակերպել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը