05 12 2024

Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում․ «Հրապարակ»

Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր էջում մի տեսանյութ էր տեղադրել, որտեղ թղթի վրա ինչ-որ բան էր ջնջում, որը մակագրել էր. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը»: Լուրեր տարածվեցին, որ մեծ թվով «պադավատներ» են կրճատվելու, շատ պաշտոնյաներ զրկվելու են ծառայողական մեքենաներից, շատ վարորդներ գործազուրկ են դառնալու: Տեղեկացանք, որ հաջորդ օրերին, իսկապես, մեծ թվով պաշտոնյաների` փոխնախարարներ, ծառայությունների ղեկավարներ, ԱԺ հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ, ասել են` ոտքով պետք է գնաք տուն եւ գաք աշխատանքի:

Բայց ասվել է, որ մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ գարաժներում են կանգնելու, որ գործով տեղ գնալիս դրանցից կարող են օգտվել, իսկ աշխատանքի գալ-գնալ չեն կարող: Հաջորդ օրերին արդեն որոշ պաշտոնյաների թույլատրել են օգտվել «պադավատներից»: Ինչպես շատ հարցերում, այս հարցում էլ անորոշություն է ու խառնաշփոթ` ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում եւ ինչ է անում որոշումներ կայացնող անձը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ