25 09 2024

Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են. «Հրապարակ»

Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց վերջին խոսքը կլինի Փաշինյանինը, նա կորոշի՝ ինչ ընթացք տալ կուսակիցների դիմումին։

Երեկ կեսօրին, մեր տեղեկություններով, շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական էր ստորագրել, ՔՊ-ում վստահ են, որ անհրաժեշտ թիվը կհավաքվի։ Մինասյանի նշանակմանը ՔՊ-ում դեմ էին հենց առաջին օրվանից, իշխանական որոշ պատգամավորներ անգամ հրապարակային դժգոհություն հայտնեցին այդ օրերին, իսկ անցած հինգշաբթի՝ կուսակցական հավաքի ժամանակ, Մինասյանի ոսկորները պարզապես փշրել են․ ով չի ալարել, ելույթ է ունեցել այն «խայտառակության» մասին, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբորը նշանակել են բարձր պաշտոնի, իսկ նա էլ իր հերթին այլ նախկինների է նշանակում բարձր պաշտոնների։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ