21 09 2024

Լուլուն ու Արփին «դաժան պայքար են մղում» կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ»

Լուլուն ու Արփին «դաժան պայքար են մղում» կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող խմբի նախօրեի նիստին Լուսինե Բադալյանի` Լուլուի ելույթը բուռն քննարկումների առիթ է դարձել թիմում։ Նշենք, որ ըստ ՔՊ պաշտոնական հաղորդագրության՝ «քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր»։ Պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։

Մեզ պատմեցին, որ Լուսինե Բադալյանը թիրախավորել է իր երկու թիմակիցներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Ընդ որում՝ ներկայացրել է դրվագներ, որոնցից ՔՊ-ում տպավորություն են ստացել, թե Լուլուն ինչ-ինչ մարդկանց պատվերով է նման մեղադրանքներ հնչեցնում կուսակիցների հասցեին՝ առանց հիմնավոր ապացույցներ ներկայացնելու։

Օրինակ, խոսել է Անահիտ Ավանեսյանի ոչ կոմպետենտության, ինչ-ինչ շահեր հետապնդելու մասին եւ մեղադրել է, որ համաձայնություն չի տալիս, որ Ստեփանավանի ԲԿ-ն Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն գնի եւ զարգացնի։ Տիգրան Ավինյանի վերաբերյալ էլ ասել է, որ բոլոր կողմերից լսում ենք, որ Ավինյանը աստղաբաշխական թվերով շինթույլտվություններ է վաճառում, սակայն որեւէ օրինակ, որ իրեն հայտնի է` չի ներկայացրել։

Եթե ՔՊ-ում մի փոքր հատված կարծում է, որ Անահիտ Ավանեսյանի դեմ արշավը անձնական դրդապատճառ ունի, քանի որ Լուլուի մտերիմ պատգամավորներից մեկն է հավակնում Ավանեսյանի պաշտոնին, ապա մյուս մասն էլ համոզված են, որ Լուլուն հայտնի օլլիգարխի շահերն է սպասարկում, հակառակ պարագայում Ավանեսյանին քննադատելու լիքը այլ` ավելի հիմնավոր պատճառներ կան։ Ի դեպ, առողջապահության նախարարը ներկա է եղել նիստին, սակայն ելույթ չի ունեցել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ