14 09 2024

ՀՀ-ում չկա՞ն ռուսաց լեզվի մասնագետներ, թե՞ չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել․ «Փաստ»

ՀՀ-ում չկա՞ն ռուսաց լեզվի մասնագետներ, թե՞ չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.  «Հանրակրթական դպրոցների դասագրքերի ոդիսականը շարունակվում է: Այս օրերին տարբեր դասագրքերի հետ կապված՝ բազմաթիվ գրառումներ են հանդիպում համացանցում, թե ինչ խայտառակ տեքստեր են տեղ գտել, ինչ վատ կազմեր ունեն դրանցից որոշները: Մի քանիսի հեղինակներն էլ ցավոտ են տանում այդ քննադատությունները և վիրավորական հարձակումներ են սկսում սոցցանցերում:

Այս ամենին զուգահեռ՝ տեղեկություններ ենք ստանում, որ նոր չափորոշիչների անցած դասարանների համար ռուսաց լեզվի դասագրքեր չեն հրատարակվել, ու աշակերտներին բաժանվել են հին դասագրքեր: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ-ից պատասխանել են, որ «Ռուսաց լեզու» առարկայի 2-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների համար դասագիրք չի ստեղծվել՝ հայտեր չներկայացվելու կամ ներկայացված հայտերի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով: «Վերոնշյալ դասարաններում «Ռուսաց լեզու» առարկայի դասավանդումն իրականացվում է հին դասագրքերով»,-նշված է պատասխանում:

Ստացվում է՝ կա՛մ Հայաստանում չկան ռուսերենի այնպիսի մասնագետներ, որ կարողանան «նոր չափորոշիչներին» համապատասխան դասագիրք կազմել, կա՛մ ռուսաց լեզվի մասնագետները չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել: Իսկ որ դրանք խայտառակ են, բազմաթիվ մասնագետներ վաղուց բարձրաձայնում են ամենօրյա ռեժիմով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ