ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Այս մասին հայտնում է ԿԳ նախարարությունը:
Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և /կամ հունիսի 1-24-ը:
Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.
12-րդ դասարան
9-րդ դասարան
4-րդ դասարան
2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը