22 08 2024

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է ՄԻԵԴ․ «Ժողովուրդ»

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է ՄԻԵԴ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ Ֆազին ազատ արձակելու համար կալանավորված և դատական քաշքշուկների մեջ հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հարցով դատավոր Ալեքսանյանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով՝ իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։

Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ի վերջո, մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի Ֆազն է, որին սպանեցին այս տարվա հունիսի 11-ին, և գործի մեղադրանքով այսօր կալանավորված է Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ