Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցուցակի կազմը հետևյալն է.
1․ Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն։
Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։
Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 50-րդ կետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ (ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ) համապատասխան դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստին (ներկայացված դիմումի մեջ անհրաժեշտ է նշել զանգվածային լրատվական միջոցի և հասարակական կազմակերպության մինչև երկու ներկայացուցչի անուն, ազգանուն և ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը