09 07 2024

Փաշինյանը սխալը ճշտի տեղ առաջ է տանում․ «Հրապարակ»

Փաշինյանը սխալը ճշտի տեղ առաջ է տանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու նրա ուսապարկերը մինչեւ վերջ պնդում են իրենց սխալը՝ այն փորձելով ճշտի տեղ ներկայացնել։ Անցած շաբաթվա վերջին Տավուշ՝ Կիրանց էին մեկնել օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները: Տեղում ֆոտոսեսիա էին արել՝ մեկ-երկու բնակչի հետ:

Իսկ շաբաթ օրը անվտանգության մեծաթիվ ուժերով Կիրանց էր մեկնել Նիկոլ Փաշինյանը, ով ոչ այնքան կիրանցեցիների նոր կարգավիճակով ու ապրումներով էր անհանգստացած, քանի որ այդ դեպքում կհանդիպեր մարդկանց հետ, որքան մեկնել էր Բագրատ սրբազանին, ըստ էության, պատասխանելու:

Հիշեցնենք, որ սրբազանը շաբաթներ առաջ մեկնել էր Կիրանց եւ հերքել Փաշինյանին, ով Սյունիք այցի ժամանակ տեղացիներին հեռախոսով ցուցադրում էր եւ պարծենում Տավուշում տեղադրված սահմանային փշալարերով։ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ փշալարեր Կիրանցում չկան, մարդիկ փնտրում են` չեն գտնում։ Շաբաթ օրը Փաշինյանը հատուկ ֆոտոսեսիա էր կազմակերպել փշալարերի շուքին եւ օպերատորին ցուցումներ էր տալիս, թե որ հատվածները նկարի։

Եվ չնայած սահմանազատում կոչվող միակողմանի զիջումների հետեւանքով Կիրանցը կիսվել է, ոմանք կորցրել են իրենց տները, սեփականությունը, քունն ու հանգիստը, մի քանի ընտանիք էլ, ըստ լուրերի, լքել է գյուղը՝ հասկանալով, որ այլեւս ապահով չէ այստեղ ապրելը, Փաշինյանին իր բերած աղետն անգամ հետ չի պահում այդ թեման շահարկելուց: Նա փորձում է փշալարերի տեղադրումը որպես խոշոր ձեռքբերում ներկայացնել՝ հայտարարելով, թե գյուղացիները փշալարերից այս կողմում հանգիստ կարող են իրենց հողը մշակել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ