22 06 2024

Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. «Հրապարակ»

Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայաստանյան արեւմտամետներն իրենց պահվածքով ցույց տվեցին, թե ինչպիսին է ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը։

ԱԺ ամբիոնից գրեթե բոլոր ելույթ ունեցողները խախտեցին ԱԺ կանոնակարգով ելույթների համար սահմանված ժամանակը, ոմանք անգամ արհամարհում էին, չէին արձագանքում նիստը վարող Արման Եղոյանի հիշեցումներին, որ ժամանակը լրացել է։

Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ չդիմացավ եւ բանախոսներից մեկի ելույթից հետո նյարդային նետեց, որ եթե դուք եվրապառլամենտի ներկայացուցիչ դառնաք, հաստատ ձեզ թույլ չեն տալու ժամանակը գերազանցել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ