15 06 2024

Ալեն Սիմոնյանի նախագահությամբ` նստաշրջանների փակման կամ բացման ժամանակ օրհներգը չի հնչում․ «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի նախագահությամբ` նստաշրջանների փակման կամ բացման ժամանակ օրհներգը չի հնչում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ «թքել» է օրենքի վրա: ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց, Ալեն Սիմոնյանն ԱԺ փոխնախագահների հուշումներից հետո միայն հայտարարեց ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտի մասին, բայց այդպես էլ ՀՀ պետական օրհներգը նստաշրջանի ավարտին չհնչեց, թեպետ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի վայրկյանով ոտքի կանգնեց՝ թերևս օրհներգին սպասելով, բայց տեսնելով, որ այն չի հնչում, նորից նստեց տեղը։ Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական օրհներգը պետք է հնչի ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացման և փակման ժամանակ: Սակայն Ալեն Սիմոնյանը, ով պատասխանատու է ԱԺ նիստի` օրենքի տառին համապատասխան անցկացման համար, նիստը չփակեց օրհներգով, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիմոնյանի նախագահությամբ` նստաշրջանների փակման կամ բացման ժամանակ օրհներգը չի հնչում։ Ալեն Սիմոնյանը ժամանակին դեմ էր այս օրհներգին և դա թերևս չի թաքցնում և որի անհրաժեշտությունից քանիցս խոսել է ու անգամ գործընթաց սկսել։ Պարզապես այն ժամանակ հասարակությունը դեռ պետական ատրիբուտները հարգում էր և ընդվզում էր դրանց դեմ ուղղված ոտնձգությունների դեպքում, հիմա ազգային ու պետական արժեքներն այնքան են ոտնահարել, որ օրհներգի չհնչելն ամենաանմեղ խախտումն է թվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ